ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ
12:36, 30.03.2023 | mamul.am
3025 | 0

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է. «Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 3-ից -4 աստիճան ցուրտ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան ցուրտ։

Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորություան դեպքում՝ ոռոգում)»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր