ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է». Արցախի ԱԺ նախագահ
12:42, 30.03.2023 | mamul.am
4000 | 0

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով. «Իլոն Մասքը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:
Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:
Հայրենակիցնե՛ր, շրջափակումը մի օր կավարտվի:
Խելքի եկե՛ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը: Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»:

Աղբյուրը` ԱՀ Աժ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր