ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Իրավիճակը շատ ավելի լուրջ է ու զարգանում է մեզ համար անբարենպաստ սցենարով». Վարդան Բալյան
03:06, 31.03.2023 | mamul.am
5489 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Իրանական սպառնալիքը Ադրբեջանի և Իսրայելի համար ընդհանուր է: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և ստեղծում անկայունություն Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով տեռորիզմը: Մենք պետք է գործենք միասին...Մենք չպետք է թույլ տանք Իրանին զարգացնել իր միջուկային կարողությունները»:
Վերջին մի քանի օրերին, մասնավորապես, իսկ հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունները ամենևին մարտական դիրքերի կամ բարձունքների խնդիր չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է ու առայժմ զարգանում է մեզ համար առնվազն անբարենպաստ սցենարով»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր