ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Պատերազմ կանխատեսողներ, դուք ի՞նչ օդ եք շնչում». Գեղամ Նազարյան
02:18, 31.03.2023 | mamul.am
5230 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Անդադար պատերազմ կանխատեսողներ, անդադար թշնամուն գրոհի ուղղություններ առաջարկողներ դուք ի՞նչ օդ եք շնչում, ի՞նչ եք ուտում, ի՞նչ եք խմում։ Ես ձեր տեսակը երբեք չեմ հասկանա։
Պատերազմին պատրաստվում են լուռ ու անաղմուկ, տանջալից աշխատանքով ու հասնում խաղաղության։
Դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում։ Դուք որ անգամ թքած ունեք զինվորի ու նրա ընտանիքի անդամների վրա, չմտածելով, թե մատից հոտ քաշելով արված ձեր գուշակություններն ում վրա ոնց են ազդելու։
Բայց ասեմ, թե չասեմ, դուք շատ եք ու լավ կազմակերպված։ Ձեր դեմ հիմա անհնար է պայքարել։ Դուք ամենահայրենասերն եք, իսկ ես, ստացվում է` ոչ»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր