ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Քանի որ Հռոմի ստատուտի «արժեքը» սրընթաց կերպով աճում է, ապա ընդլայնվում է նաև սակարկվող խնդիրների քանակը». Հեքիմյան
23:00, 30.03.2023 | mamul.am
3500 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Երբ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները, մեր պետության քաղաքական «դաշնակիցները» և վերջիններիս դաշնակիցներն իրար խառնվեցին: Պեսկով Դմիտրին, Զատուլին Կոնստանտինը, Լավրով Սերգեյը, Զախարովա Մարիան միմյանց հերթ չտալով սկսեցին խոսել Հայաստանի՝ Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման մասին: Դրան զուգահեռ մեր «դաշնակիցների» դաշնակիցներն Արցախում և Սյունիքում նոր տարածքներ, ճանապարհներ և բարձունքներ են գրավում: Այսինքն, աստիճանաբար ուրվագծվում է Հռոմի ստատուտի իրական արժեքը:
Քաղաքական առումով, Հայաստանի համար լավ պայմաններ են ստեղծվել Հռոմի ստատւտի «սակարկման» համար: Ընդ որում, քանի որ այսօրվա իրականության մեջ Հռոմի ստատուտի «արժեքը» սրընթաց կերպով աճում է, ապա ընդլայնվում է նաև սակարկվող խնդիրների քանակը:
Եվ, ըստ այդմ, սակարկելով Հռոմի ստատուտին միանալու կամ չմիանալու հանգամանքը, Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում բազմաթիվ ազգային խնդիրներ լուծել:
Իրավիճակը պարզ է, սակայն արդյո՞ք օրվա իշխանությունն ընդունակ է որևէ ազգային խնդիր լուծել»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր