ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եթե անցյալ տարվա օգոստոսից բոլորը գիտեին, մարդկանց ինչո՞ւ չեն նախապատրաստել». Վահրամ Աթանեսյան
23:06, 30.03.2023 | mamul.am
9312 | 1

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Դե արի ու մի ասա․ Հայաստանը ունի՞ տարածքային կառավարման նախարար։ Ունի։ Սյունիքն ունի՞ մարզպետ։ Ունի։ Տեղը համայնքապետ ունի՞։ Ունի։ Բա, եթե անցյալ տարվա օգոստոսից բոլորը գիտեին, որ Արցախ-Հայաստան ավտոճանապարհը 2023թ․ ապրիլի 1-ից անցնելու է Կոռնիձորով, այսինքն Հակարոյի կամրջից մինչև Տեղ հատվածն անցնելու է Ադրբեջանին, մարդկանց ինչո՞ւ չեն նախապատրաստել։ Տեղի համայնքապետը չէ՞ր կարող համագյուղացուն բացատրել, որ աշնանացան չանի մի տարածքում, որ ապրիլին պետք է անցնի Ադրբեջանին։ Իսկ եթե աշնանացանն արվել է Տեղի տարածքում, ապա հայկական բանակն ինչո՞ւ գյուղացու արտը չի պաշտպանել։ «Գիշերով եկան-դիրքավորվեցին»՝ ի՞նչ անուն տալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր