ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իրանը նոր դեսպան կունենա Հայաստանում
23:48, 30.03.2023 | mamul.am
2509 | 0

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Իրանը Սիրիայում իր դեսպանին նշանակել է ՀՀ֊ում Իրանի նոր դեսպան
Այս նշանակումը մեսիջ է Բաքվին, որ Հայաստանն էլ Սիրիայի պես կարևոր նշանակություն ունի Իրանի համար։ Նորանշանակ դեսպանի փորձը Սիրիայում կարևոր է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակում։
Իրանի արտաքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի բաժինը հայտարարել է.
«Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, այս երկրում իր արդյունավետ առաքելությունից հետո, կգործուղվվի Երևան` որպես Հայաստանում Իրանի դեսպան։ Սոբհանին ԻԻՀ փորձառու դիվանագետներից է»։
Ամիսներ առաջ էլ Իրանը իր հյուպատոսարանը բացեց Կապան քաղաքում»։

Աղբյուրը` Պույա Հոսեյնի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր