ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել
00:06, 31.03.2023 | mamul.am
7414 | 0

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն գրում է. «Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս գերլարված իրավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս, իրականում քողարկված նպատակներ հետապնդող դատապարտելի արարք, ինչը հատկապես ակներև դարձավ նրա փաստաբանների կողմից վերջերս հանրայնացված փաստերից։
Բանակի կառավարումից տարբեր պատճառներով այսօր դուրս են մղվել բազմաթիվ սպաներ, գեներալներ, այնինչ իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի կոնսոլիդացիա, մեկտեղում։
Մենք մասնակցություն ենք ունենալու և աջակցելու ենք Գր․ Խաչատուրովի ազատմանն ուղղված միջոցառումներին։
Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ինքնուրույն, առանձին կառույց է, ուստի այլ կազմակերպությունների նախաձեռնություններին անմիջապես կամ ընդհանրապես չմիանալը չի կարող մեկնաբանվել տարբեր անհիմն, մտացածին պատճառաբանություններով, այլապես նման հրապարակումները մեր կողմից կգնահատվեն որպես ուղղորդված»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր