ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
09:00, 31.03.2023 | mamul.am
4700 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել Է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երևանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաև մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրան նախաքննական մարմինը չի կանչել, այլ Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու նպատակով և զարմացել, թե այս ինչ է կատարվում, ինչու են իր նախկին գործընկերներին զանգվածաբար բերման ենթարկել:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից, որն ի պատասխան ասաց. «Ես բոլոր իմ գործընկերների համար էլ անհանգստանում եմ»: Ըստ էության, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր