ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Թրամփին ավելի քան 30 մեղադրանք է առաջադրվել
09:18, 31.03.2023 | mamul.am
5508 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քան 30 մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ բիզնեսում խարդախության հետ կապված, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Նյու Յորքում երդվյալ ատենակալները քվեարկել են դերասանուհի Սթորմի Դենիելսի գործով Թրամփին մեղադրելու օգտին։

Հիշեցնենք՝ կասկածներ կային, որ Թրամփը նախընտրական շտաբի միջոցներից Դենիելսին 130 000 դոլար է վճարել՝ իրենց ենթադրյալ կապի մասին չբարձրաձայնելու նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր