ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը». Աշոտ Սարգսյան
10:36, 31.03.2023 | mamul.am
5816 | 0

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը:
Երեկ հրապարակեցի այս պահին 12 պոլիկլինիկայի վերանորգման աշխատանքներից լուսանկարներ (տես նախորդ գրառումը), օգտատերերից մեկը փորձում էր համոզել, որ նախկինում էլ է վերանորոգվել տանիք և մեծ գումարներ են ծախսվել: Տեղադրում եմ 12 պոլիկլինիկայի լուսանկարները մինչև վերանորգումը և այդ օգտատիրոջ գրառումը, որում նշված է մոտ 1200 քառակուսի մետր տանիք, սակայն պոլիկլինիկայի տանիքը մոտ 700 քառակուսի մետր է: Կարծում եմ՝ արժե ուսումնասիրել այդ անճշտությունները:
Հատուկ շնորհակալություն այդ օգտատիրոջը՝ ուսումնասիրության առարկա դարձնելու համար»:

«Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը». Աշոտ Սարգսյան
Աղբյուրը` Աշոտ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր