ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Զոհված զինծառայողների ծնողները շարժվում են Սյունիք
11:42, 31.03.2023 | mamul.am
8922 | 0

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք՝ տեղում պարզելու, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։

Դեպի Սյունիք մեկնող խաղաղ ակցիայի մասնակիցների թվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ Վերջինը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ փորձելու են հասնել Բերձորի միջանցք. «Պիտի հասնենք մինչև Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու փորձենք անցնել... Մենք պետք է նաև տեսնենք, թե թշնամին որքա՞ն է մխրճվել Հայաստանի տարածք»,- ասել է նա:

Զոհված զինծառայողների ծնողները շարժվում են Սյունիք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր