ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Տվյալ պատգամավորին ներկայացնող քաղաքական ուժը ևս կրում է պատասխանատվություն». Անդրանիկ Քոչարյան
14:24, 31.03.2023 | mamul.am
2932 | 1

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրառումը. «Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ։
Փողոցային խայտառակ բարքերի մարմնացում հանդիսացող անձիք, որ չունեն համապատասխան գիտելիք և քաղաքականապես սնանկ են, ԱԺ պատերից ներս են մտել և այդ խայտառակ բարքերը փորձում են հաստատել Ազգային ժողովի ներսում։
Նկատելի է, որ գարնանային սրացումների ցիկլի ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմը և Պետական պահպանության ծառայությունը պետք է շատ ուշադիր լինեն նման դրսևորումները միկրոսկոպիկ ճշգրտությամբ կանխելու համար։
Ըստ էության միջադեպի կողմ է հանդիսացել 2016 թվականից ՀՅԴ անդամ, իսկ 2021-2022թթ․ ընթացքում ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնական հանդիսացող Մհեր Սահակյանը, ով 2022թ․-ի դեկտեմբերից դարձել է ԱԺ պատգամավոր։
Նա անձնական մարմնական վնասվացք հասցնելով հանձնաժողովի նախագահին՝ մեծ արագությամբ ճողոպրել է, և իրավապահներին դժվարությամբ է հաջողվել գտնել նրան։
Ամենայն հավանականությամբ տվյալ պատգամավորը պատգամավորական գործունեությունը դեռ չսկսած առաջնորդվել է իր նախկին ղեկավարի շշանետման բացառիկ տպավորությամբ։
Ցանկացած ապակայունացման գործունեություն շարունակություն ունենալ չի կարող։
Երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տվյալ պատգամավորին ներկայացնող քաղաքական ուժը այս միջադեպի համար ևս կրում է պատասխանատվություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր