ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չեմ հիշում, որ ոստիկանությունը բեմադրված շոուով Ալեքսանյանին դուրս բերեր ԱԺ-ից». Մամիջանյան
15:00, 31.03.2023 | mamul.am
7575 | 2

«Երբ Վահագն Ալեքսանյանը հարձակվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորի վրա, չեմ հիշում, որ ոստիկանությունը բեմադրված շոուով իրեն դուրս բերեր ԱԺ-ից ու ձերբակալեր: Եթե էս բեմադրությունը տեղի ունեցավ Մհեր Սահակյանի պարագայում, ինչո՞ւ Վահագն Ալեքսանյանի պարագայում տեղի չունեցավ»,- լրագրողներին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպին: «Մհեր Սահակյանը իմ պայքարի ընկերն է: Շատ պատմությունների միջով ենք անցել միասին: Մհերը փախնող տղա չի՝ դա ՔՊ-ի տարածած ստերից է:
Ինչ վերաբերվում է միջադեպին՝ ըստ իմ տեղեկությունների Վլադիմիր Վարդանյանն է անհարգալից խոսել Մհերի հետ, իսկ Մհերի սաստելուց հետո ինքն է առաջ եկել Մհերի ուղղությամբ»,- արդեն ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր