ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մհերը նաև պատերազմի մասնակից է». Գառնիկ Դանիելյան
16:18, 31.03.2023 | mamul.am
3732 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր ԱԺ-ից բռնի կերպով բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
Իշխանության ներկայացուցիչների կողմից հրահրված այս սադրանքը, որի արդյունքում մեր գործընկերը հայտնվեց ոստիկանական բաժանմունքում, մի շարժառիթ և նպատակ ունի՝ շեղել հանրության ուշադրությունը տարածքային հերթական կորուստներից և ադրբեջանական ուժերի առաջխաղացումից։
Մհերին ճանաչողները գիտեն, թե որքան պարկեշտ և զուսպ անձնավորություն է։ Շատերը կհիշեն, թե ինչպես է իր ներկայությամբ հաճախ զսպել կոնֆլիկտները։
Մհերը նաև պատերազմի մասնակից է։ Բազմիցս ապացուցել է իր սերն ու նվիրվածությունը՝ առ հայրենիք»:

«Մհերը նաև պատերազմի մասնակից է». Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր