ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը հայտնում են, որ չեն հարցաքննվել
21:30, 31.03.2023 | mamul.am
2356 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը, որոնք այսօր ներկա են եղել խորհրդարանում ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստանի» պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իրենց էջում արձագանքել են դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
«Դատապարտում եմ սույն թվականի մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը: Այն ոչ միայն չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը, այլեւ պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Լինելով դեպքի անմիջական ականատես` հայտարարում եմ, որ մինչ այս պահը չեմ հարցաքննվել, հետևաբար հայտարարությունը միակողմանի է և նրանում տրված նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին՝ աղաղակող սուտ է այն փաստը, որ իբր Վլադիմիր Վարդանյանն իր տեղում նստած է եղել, ոչ մի սադրիչ գործողություն չի ձեռնարկել, առաջինը չի մոտեցել իր տեղում նստած Մհեր Սահակյանին և նաև այն, որ իբր Մհեր Սահակյանի ձեռքին եղել է որևէ առարկա, որով իբր վերջինս հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:
Հ. Գ. անթույլատրելի համարելով նման դեպքերի կրկնությունը, գտնում եմ, որ չպետք է խտրական մոտեցում լինի համանման դեպքերին, բայց, ցավոք, քաղաքական մեծամասնությունը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով և իրականությունը խեղաթյուրելով»,– գրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր