ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
««Հավաստի աղբյուր»-ի լրատվականի տարածած տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է». Վահե Սարգսյան
22:48, 31.03.2023 | mamul.am
13936 | 1

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու նպատակ հետապնդող տեսանյութ։
Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր։
Այսպես, ըստ տեսանյութի, դեպքը տեղի է ունեցել 11։15-ին։

Հաջորդ կադրում երևում է վազող մարդու կադր ժամը 11։08-ին:

Իսկ ահա երրորդ կադրում պատկերված են ԱԺ միջացքները ժամը 11։25 րոպեին։


Հիշատակության արժանի է հատուկ պահպանվող պետական շենքի ներքին տեսագրությունների հայտնվելը հավաստի աղբյուրի լրատվականում։
Ինչևէ, հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե։
Քանի կար, ասում էին «թաքնվել է զուգարանում»,
հիմա էլ ասում են` «վազելով փախել է»` հերքելով զուգարանում թաքնվելը։
Հասկանում ենք` հարվածը ծանր է եղել և ցավոտ։
Սպասում ենք տարոնչախոյանական հաջորդ կապկումներին»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր