ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Նրա համար Երևան է ժամանել Միխայիլ Գալուստյանը. ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House-ը
19:00, 01.04.2023 | mamul.am
9451 | 0

Միջազգային կառուցապատող Rutsog Invest-ը ներկայացրել է իր նոր նախագիծը Հայաստանում. Երևանի կենտրոնում կկառուցվի Հայաստանում առաջին քլաբ հաուս` PARAJANOV CLUB HOUSE-ը: Պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել մարտի 31-ին DVIN Seven Visions Հյուրանոցում։ Հատուկ հյուր՝ Միխայիլ Գալուստյան։

Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House-ը

Rutsog Invest-ը խոշոր կառուցապատող է, որը մասնագիտացած է պրեմիում դասի շքեղ բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև 5 աստղանի հյուրանոցների կառուցման գործում։ Մոսկվայի St.Regis Moscow Nikolskaya հյուրանոցը և Նիկոլսկայա Պլազան՝ տեղակայված Կրեմլի հարևանությամբ, Օլիմպիկ Պլազան, բնակելի համալիր Եռոպկինսկի՝ Քրիստոս Փրկիչ տաճարի հարևանությամբ, միջազգային պրոյեկտներ ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում, թույլ են տվել համաշխարհային փորձը կիրառել Հայաստանում Parajanov Club House-ի ճարտարապետության և շինարարության մեջ։

Հրազդանի կիրճին նայող պրեմիում դասի նախագիծը կառուցվում է Պարոնյան 15/5 հասցեում և թույլ կտա ապագա բնակիչներին բացահայտել միաժամանակ քաղաքային կյանքի և բնությամբ շրջապատված լինելու բոլոր առավելությունները:

Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House-ը

Rutsog Invest-ը հարուստ փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման գործում և զգուշորեն է մոտենում պատմական շենքերի և թաղամասերի ճարտարապետական առանձնահատկություններին՝ դրանք լրացնելով ժամանակակից նորարարություններով:

Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House-ը
Համաշխարհային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին մոտ լինելը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր պրոյեկտի անվանման ընտրության հարցում։ Բնական լանդշաֆտը և Երևանի կենտրոնական փողոցների դասավորվածությունը մեծ ազդեցություն են ունեցել նախագծի արտաքին տեսքի վրա։
Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House-ը

Այս նախագիծը Երևանի կենտրոնի նոր ճարտարապետական հսկան է, որը տեսանելի է բոլոր կողմերից։ Ընդարձակ տեռասաներից և պատշգամբներից բացվող տեսարան դեպի Արարատ լեռը, սեփական ափ Հրազդանի կիրճում, անմիջական մուտք դեպի մանկական երկաթուղի և մանկական այգի (այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ շինարարության համար), երկու լողավազան, ֆիթնես կենտրոն, սպա, խաղահրապարակ և 5 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի․ այս ամբողջը Parajanov Club House-ի բնակչի ամենօրյա միջավայրն են։ Խելացի տան նորարարական համակարգերը, 24-ժամյա կոնսյերժը և անվտանգության ծառայությունները, անհպում մուտքային համակարգերը կապահովեն հարմարավետություն, ամբողջական անվտանգություն և գաղտնիություն:

Ողջունելով հյուրերին ՝ Rutsog Invest հոլդինգի հիմնադիր և նախագահ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ Parajanov Club House-ն ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի բարձր չափանիշներին համապատասխան հարմարավետ, անվտանգ և մասնավոր պայմանների սպասելիքների իրականացումն է։ Հոգատար վերաբերմունք Երևանի ճարտարապետական ավանդույթներին, նրա մեծ վարպետներին, միահյուսում ազգայինի, համաշխարհային լավագույն փորձի ներդրում և տեխնոլոգիական տարրեր՝ հենց այս հատկանիշներն են, որ նախագիծը դարձնում են ոչ միայն պրեմիում, այլև բացառիկ:

Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House-ը

Միջոցառումը գրավել է բազմաթիվ հայտնի մարդկանց ուշադրությունը՝ պետական, մշակույթի և արվեստի գործիչներ: Շնորհանդեսի ընթացքում հյուրերը

ծանոթացել են համալիրի առանձնահատկություններին և առավելություններին, էքսկլուզիվ առաջարկներին։

Քլաբ Հաուսի բնակարանների վաճառքը կսկսի շուտով։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2543 | 0
դեպի վեր