ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հիմա էլ ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա․ «Փաստ»
10:06, 01.04.2023 | mamul.am
3792 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և, «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բանգավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է:

Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը» չի ավարտվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանին բավական թափանցիկ ակնարկներ են արվել՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով՝ կապված գործարանի հետ: Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ցանկացած տեսակի գործարքից, արդյունքում կալանավորվել է: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կփորձենք ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Պարզապես նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, դեռևս 2016 թ.-ին հարուցված է եղել քաղաքացիական գործ. իբր Ոսկերչական գործարանը պետությանը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր