ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե վախենում ենք էսկալացիայից՝ բերեք Հայաստանն էլ տանք». ավագանու անդամ
14:36, 01.04.2023 | mamul.am
4576 | 0

«Մեր ցանած ցորենն առանց խնայելու հողին է հավասարեցրել», ես իմ հարևանի հետ ցորեն էի ցանել՝ մեր զինվորների համար»,- ցույց տալով հակառակորդի վերահսկողության տակ անցած իր հողատարածքը, ասաց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Մասիս Զեյնալյանը:

Մեկնաբանելով ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրոււթյունը, թե հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ, Մ. Զեյնալյանն ասաց. «Եթե վախենում ենք էսկալացիայից՝ բերեք Հայաստանն էլ տանք...Էս հարցն ունի երկու լուծում՝ կա´մ քարտեզներով պիտի ճշտվեն սահմանները, կա´մ պատերազմ, ուրիշ լուծում չկա, չսպասեք, որ ադրբեջանցին պիտի ինքնակամ հետ գնա»,- ասաց նա:

Մանրամասները՝ NewDay. am-ի տեսանյութում

«Եթե վախենում ենք էսկալացիայից՝ բերեք Հայաստանն էլ տանք». Տեղ համայնքի բնակիչ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր