ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսական զորքերը հարվածել են Ավդեևվկայի ուղղությամբ. սպանվել է 5 ամսական երեխա
19:48, 01.04.2023 | mamul.am
4333 | 0

Դոնեցկի շրջանի Ավդեևկայի վրա հրետանային հարվածի արդյունքում երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մի երեխա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ավդեևվկայի ևս երկու բնակիչ, ինչպես պարզաբանել է Երմակը, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Իր հերթին Դոնեցկի շրջանային ռազմական վարչության ղեկավար Պավել Կիրիլենկոն մանրամասնել է, որ մահացածներն են 5 ամսական տղան և նրա տատիկը, իսկ երեխայի ծնողները վիրավորվել են։ Կիրիլենկոյի խոսքով՝ ողբերգությունից մի քանի օր առաջ ուկրաինացի զինծառայողները մահացած երեխայի մորը համոզել են տարհանվել, սակայն վերջինս հրաժարվել է։

«Ցավոք, նույնիսկ կոշտ խոսակցությունը օգուտ չտվեց՝ կինը հերթական անգամ կտրականապես հրաժարվեց անվտանգ վայր գնալ, և այսօր տեղի ունեցավ անուղղելին»,- գրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր