ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Էրդողանը հավանություն է տվել խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի դիմումի վավերացմանը
20:24, 01.04.2023 | mamul.am
4514 | 0

Resmi Gazete պաշտոնական թերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը, որով նա հաստատել է երկրի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել անցյալ տարվա մայիսին Շվեդիայի հետ միասին։ Այնուամենայնիվ, Թուրքիան և Հունգարիան որոշեցին Շվեդիայի դիմումը դիտարկել Ֆինլանդիայից առանձին։
Առայժմ Շվեդիայի հետ հարցը չի լուծվել, և Ֆինլանդիան ստացել է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների հավանությունը և մոտ օրերս դառնալու է դաշինքի անդամ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր