ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գաղտնի պայմանավորվել են սահմանագծում և սահմանազատում անցկացնել, բայց ադրբեջանցիները հարձակվել են». Գագիկ Համբարյան
23:06, 01.04.2023 | mamul.am
4642 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ հասարակության թիկունքում Հայաստանի իշխանությունները գնում են հօգուտ ադրբեջանցիների գործողությունների:

«Միայն այն հանգամանքը, որ ընդհանրապես հանրությունը տեղյակ չէր, որ Նիկոլն ու Ալիևը սահմանազատում են իրականացնում, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի գործող վարչակազմը հանցագործների խումբ է, որը գործում է Հայաստանի հասարակության թիկունքում: Նրանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն չեն, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, և շատ դեպքերում իրենց հանցագործությունները փորձում են քողարկել ժողովրդի կողմից ընտրված լինելու փաստով: Ընդամենը մեկ փաստ այս առումով՝ Փաշինյանին և նրա թայֆային վերջին ԱԺ ընտրություններին ձայն է տվել ընտրողների ընդամենը 25 տոկոսը, և իրենք իրավունք չունեն ժողովրդի անունից հանդես գալու: Ինչ վերաբերում է ԱԱԾ երկու խայտառակ հայտարարություններին, նախ՝ ԱԱԾ-ի առաջին հայտարարությունից պարզվում է, որ անակնկալի են եկել:

Այսինքն, իրենք սեպարատ, գաղտնի պայմանավորվել են սահմանագծում և սահմանազատում անցկացնել, բայց ադրբեջանցիները ստեղծել են ֆորսմաժորային իրավիճակ և հարձակվել ՀՀ տարածքների վրա: Ինչպես ԱԱԾ-ն է փաստում, տեղակայվել են 100-300 մետր խորությամբ: ԱԱԾ-ն փաստացի ընդունում է այն հանգամանքը, որ կրկին ունենք տարածքային կորուստներ, հատկապես՝ Տեղ և Կոռնիձոր ուղղություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր