ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը
19:36, 23.05.2023 | mamul.am
16520 | 0

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատել է Civic.am-ի տեղեկությունը, որ կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։

Իսկ հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, ով նույնպես ձերբակալվել և կալանավորվել է՝ մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Հակոբ Անանյանը Դոգի քրոջը՝ Լուսինե Յուրիկի Ղուկասյանին, փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ ու այդտեղից տարբեր մարդկանց նեղ անձնական տվյալներ, անձնագրային տվյալներ, մեքենաների տվյալներ ու այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր