ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ալմա Աթայի հռչակագիրը, որով ճանաչվել են սահմանները, ստորագրել է Տեր-Պետրոսյանը»․ Նիկոլ Փաշինյան
18:30, 24.05.2023 | mamul.am
5216 | 2

Անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառման վերաբերյալ հարցին (վերջինն ասել էր, որ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ բոլոր ղեկավարներն ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սուտ է, և որ միայն Քոչարյանն էր առանց վերապահումների ընդունել 1988 թվականի ընդհանուր պետության ծրագիրը) վարչապետը պատասխանեց. «Հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդտեղ հստակ է, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ և այդ սահմանները անխախտելի են: Սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Եվ նաև այն խորհրդարանը, որտեղ Տեր-Պետրոսյանի քաղաքական մեծամասնությունն է եղել, ինքն էլ էն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ է եղել, նախագահ չի եղել: Եթե ճիշտ եմ հիշում, էդ հռչակագիրը վավերացվել ա նաև խորհրդարանի կողմից և էդ փաստաթղթի վավերացման ժամանակ պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին