ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Իրավապահներին չի հետաքրքրում թալանված շենքի ճակատագիրը». Ոսկան Սարգսյան
02:06, 26.05.2023 | mamul.am
3803 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ գրելով. «Բերդ քաղաքի բարձունքում գտնվող հոյակերտ, հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծած մեծ շենքից ավերակներ են մնացել; Անտառտնտեսության շենքը տրվել է ՊՆ ստորաբաժանմանը, այն թալանվել է Բերդում Հայկազ Բաղմանյանի պաշտոնավարման ժամանակ, 1990-ական թվականների երկրորդ կեսին։ Բերդի բնակիչներն ասում են, որ Հայկազ Բաղմանյանի հրամանատարության ժամանակ ապօրինի հատվել են Բերդի անտառների կաղնիները։ Իրավապահներին չի հետաքրքրում թալանված շենքի ճակատագիրը, այլապես քննություն կատարած կլինեին»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր