ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+22 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Տաղավարներն ապամոնտաժեք. այստեղով Հովիկ Աղազարյանն է անցել. «Հրապարակ»
09:06, 26.05.2023 | mamul.am
2622 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առևտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, և փողոցը կդառնա անվտանգ` վարորդների և ուղևորների համար։
Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել նշված փողոցով, տեսնելով խցանումը և դրա պատճառ հանդիսացած փողոցային առևտուրը, իջել էր մեքենայից և վեճի բռնվել կարտոֆիլ վաճառող երիտասարդի հետ, քաշքշուկ էր տեղի ունեցել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր