ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+25 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն». Ֆիլիպ Ռիքեր
10:12, 26.05.2023 | mamul.am
1780 | 0

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն, այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հացազրույցում հայտարարել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ, կովկասյան հարցերով նախկին բանագնաց, դեսպան Ֆիլիպ Ռիքերը:

«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան իրար, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»,- ասել է Ռիքերը:

Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածաշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր