ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+22 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Ալիևը կադաստրի պե՞տն է, որ պետք է մեզ վկայական տա». Ռուբեն Մելքոնյան
10:42, 26.05.2023 | mamul.am
2377 | 0

«Ամոթ եմ զգում... Հայաստանն ու հայկական պետությունը կադաստրային այնքան արձանագրություններ ունի ժայռերին փորագրված, որ այն ժողովուրդները, որոնք հետագայում հայտնվել են այստեղ, երկար դարեր պետականազուրկ վիճակում են եղել: Երկրորդ՝ կադաստր ասվածը, այսինքն՝ պետության լեգիտիմությունը և այլն, ճանաչում է ՄԱԿ-ը, և այս տրամաբանությամբ, ուրեմն Ալիևը կադաստրի պե՞տն է էս տարածաշրջանի, որ պետք է մեզ կադաստրի վկայական տա, այսինքն՝ Ադրբեջանը պետք է որոշի՞ մեր տարածքը»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ԱԺ-ում ասել էր՝ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»:

«Ալիևը կադաստրի պե՞տն է, որ պետք է մեզ վկայական տա». Ռուբեն Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր