ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հարգելի բարձրաստիճան պաշտոնյաներ, հետևեք ձեր բառերին, ձևակերպումներին». Հակոբ Բադալյան
03:12, 27.05.2023 | mamul.am
4446 | 4

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի նախագահը Կատարի պետություն կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպմանն ասում է՝ «Այն ինչ որ տեղի ունեցավ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռևս 1990 թվականին կամ 91 թվականին, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ էդպիսի մի իրավիճակ լինելու է…»:
Իհարկե, կարելի է ասել նաև, որ 44-օրյա պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1918 թվականից, կամ ավելի վաղ, կամ քիչ ուշ: Բայց, բուն խնդիրը նույնիսկ դա էլ չէ, այլ այն, որ ըստ ՀՀ նախագահի, փաստորեն, «մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով»:
Հայաստանի նախագահին թերևս պետք է «հիշեցնել», որ մենք չենք սկսել մեր խնդիրները լուծել պատերազմի միջոցով: Այդ Ադրբեջանն է ԽՍՀՄ իշխանության աջակցությամբ անցել պատերազմական լուծումների, որին Արցախը՝ Հայաստանի աջակցությամբ, բնականաբար արձագանքել է ինքնապաշտպանությամբ:
Հարգելի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հետևեք ձեր բառերին, ձեր ձևակերպումներին, անկախ, թե ինչ ամբիոնից կհնչեն դրանք: Եթե չկա դրանց հետեւելու ժամանակը, գտեք պարզապես ավելի շատ լռելու ժամանակ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր