ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը». Ս. Դանիելյան
00:06, 27.05.2023 | mamul.am
2758 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին:
Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունն, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ չունի իր ժողովրդի վստահությունը իշխանությունը պահելու համար և հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:
Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:
Այսօր, Հայաստանում, մենք ունենք երկրորդ տարբերակը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունն, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:
Պատահական չի, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում, սակայն չեք լսի հանրությանը մոբիլիզացնելու թեզեր: Մոբիլիզացնեն, որ ինչ անեն, որ շահերը պաշտպանեն, որոնք անգամ չեն էլ հայտարարված. ամեն ինչ կառուցված է նրա վրա, թե ում ենք տալիս ու ինչ ենք տալիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր