ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շուտով մեր շուրջ նոր պետություններ կարող ենք տեսնել. Հարավային Կովկասում անկայունությունը կխորանա». Ա. Մելիքյան
21:00, 26.05.2023 | mamul.am
7301 | 0

«Բանակցային գործընթացը տապալվել է մինչև պատերազմը, այն թեզերը, որոնք Հայաստանի իշխանություններն առաջնային էին համարում, իրականում հանգեցրեցին իրավաքաղաքական, հետո արդեն՝ ռազմական փակուղու: Ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ մենք այլևս իրավունք չենք ունենում Արցախի նկատմամբ, կարող ենք միայն միջազգային հանրությանը կոչ անել, բայց իրավական տեսանկյունից ՀՀ-ն իրեն դուրս է դնում Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունից»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Մելիքյանի համոզմամբ, Ալիևի պատմական դարաշրջանը մոտենում է ավարտին, այդ են թելադրում տարածաշրջանային զարգացումները և այն գլոբալ նպատակները, որոնք առկա են այսօր որոշում կայացնող ուժային կենտրոնների մոտ, իսկ Արցախի ճակատագիրը կախված կլինի մի շարք հանգամանքներից, նաև այդ ժամանակ ՀՀ իշխանության որակից:

«Այս պահին կնքված ոչ մի թուղթ երկար կյանք չի ունենա, դա կապված է գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ու նպատակների հետ, Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջանում անկայունություն է, որը ոչ միայն պահպանվելու է, այլև խորանալու է, շուտով հնարավոր է՝ մեր շուրջ նոր սահմաններ և նոր պետություններ տեսնենք: Աշխարհը փոթորկված է, այն հարվածել է մեզ, մեր վրայով կանցնի, մենք կմնանք, բայց շատերին իր հետ կտանի, ուստի, պետք է վերգտնել ներքին համերաշխությունը»,-ավելացրել է Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Շուտով մեր շուրջ նոր պետություններ կարող ենք տեսնել. Հարավային Կովկասում անկայունությունը կխորանա». Ա. Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր