ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վստահ եմ՝ աշխարհի պետությունների զգալի մասի կադաստրի վկայականները գտնվում են Դոնբասում և Ղրիմում». Հեքիմյան
23:18, 26.05.2023 | mamul.am
3377 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Տպավորություն է, որ Փաշինյան Նիկոլն ու Ալիև Իլհամը սաներ են, որոնք պարբերաբար այցելում են իրենց դաստիարակ Պուտին Վլադիմիրին և վերջինից ստանում դաստիարակության հերթական չափաբաժինը:
Բացի դրանից՝ տպավորություն է ստեղծվում, որ Կրեմլը, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, իրականացնում է այդ երկու պետությունների կադաստրի գործառույթը:
Այսօրինակ դասավորվածությունը հնարավոր է կազմաքանդել: Կամ պետք է սաները հրաժարվեն դաստիարակից, կամ պետք է լուծարել կադաստրը: Առաջին տարբերակը գրեթե անհնար է, քանզի սաների «դաստիարակությունը» խորն արմատներ ունի: Իսկ կադաստր լուծարելը խաղ ու պար չէ: Հենց այդ պատճառով է, որ քաղաքակիրթ աշխարհը սպասում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին: Վստահ եմ, որ աշխարհի պետությունների զգալի մասի կադաստրի վկայականները գտնվում են Դոնբասում և Ղրիմում: Սակայն, արդյո՞ք Հայաստանը կստանա իր վկայականը: Պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ինքնուրույնության լիակատար բացակայությունը հուշում է, որ Հայաստանը կարող է առանց կադաստրի վկայականի մնալ»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր