ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.50, EUR 412.18, RUB 4.03, GBP 474.22
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Իսկ հիմա ի՞նչն ենք շնորհավորում». Ռուբեն Մելիքյան
01:06, 27.05.2023 | mamul.am
5175 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ տասնամյակներ առաջ ե՛ս էի դպրոց ավարտում, մենք ապրում էինք հաղթող ու մեծ հեռանկար ունեցող երկրում։ Ու էդ պատճառով լրիվ իրավունք ունեինք շնորհավորանքներ ստանալ, իսկ առաջիկա տարիներին՝ նաև շնորհավորել մեզնից հետո եկող շրջանավարտներին։
Իսկ հիմա ի՞նչն ենք շնորհավորում։ Պարտված ու ջախջախված ու պատվազրկված երկրում հազարավոր երեխաներ դպրոց են ավարտել։ Ու՞:
Միակ բանը, որ կարող ենք անել, խոստանալն է էդ էրեխեքին, որ փորձելու ենք երկիրը թշնամիների ու դավաճանների ճիրաններից ազատել ու գոնե մի քիչ խելքի բերել։ Որ կյանք մտնելով՝ ամոթ չանեն, որ էս երկրի քաղաքացի են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր