ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
09:42, 27.05.2023 | mamul.am
5335 | 1

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա սկզբին հայտարարվեց «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին: Սա Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ մի քանի երկրների համատեղ ծրագիրն է, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի նպաստել «Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»:

Հունվարին տեղեկացվեց, որ նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարվա համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Սակայն մոտ տասն օր առաջ ՀՀ-ում ԵՄ դեսպան (կամ, ինչպես ՀՀ էկոնոմիկայի նախարարն է ասում, «սիրելի դեսպան») Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ տարվա սկզբի համեմատ բյուջեն կրկնապատկվել է և կազմում է 116 մլն եվրո: Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ ոչ հայաստանյան, արդեն իսկ կարծիք են հայտնում, որ այս ծրագիրն իրականում ավելի խորքային ենթաշերտեր ունի, և Արևմուտքն ամենևին շահագրգռված չէ ո՛չ Սյունիքի մարզի, ո՛չ էլ, ընդհանրապես, Հայաստանի զարգացմամբ»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր