ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մի երկու հարց էլ Արմեն Գրիգորյանին կարելի է ուղղել». Աշոտ Ղուլյան
11:06, 27.05.2023 | mamul.am
3504 | 1

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Մոսկվայում կայացած կեսգիշերային հանդիպումներից լրատվական արտահոսքերը անչափ հետաքրքիր բացահայտումների առիթ են տվել. բազմաթիվ վարկածներ են շրջանառության մեջ դրվել՝ պայմանավորված ու միտումնավոր տապալումներից մինչև հերոսական դիմադրություն ցույց տալու հակադիր դիրքերի ամբողջ երկայնքով: Չտրվելով խորքային վերլուծություն ներկայացնելու գայթակղությանը՝ այնուամենայնիվ, մի քանի նկատառումների շուրջ առաջարկում եմ մտածել՝ ներսից մեզ կրծող կասկածները փարատելու մտադրությամբ.
Եվ այսպես, առաջին դիտարկումները վերաբերվում են Հայաստանը նշված հանդիպումներին ներկայացնող Ն. Փաշինյանին.
- Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին,
- Արդյո՞ք այդ «բանավեճից» հետո շարունակվելու են տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու միջոցով Հայաստանը փրկելու հեքիաթների տարածումը,
- Երբ Եվրասիական միության ղեկավարների ներկայությամբ ադրբեջանական կողմը մի քանի անգամ նշում է Խանքենդի անվանումը, այդյո՞ք դրանից հետո նույն համառությամբ շարունակելու եք պնդել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության օգտակարության և Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեր «հայտնագործության» մասին:
Մի երկու հարց էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կարելի է ուղղել (ում ներկայությամբ, իսկ գուցեև անմիջական մասնակցությամբ, այդ ամենը հյուսվում է), բայց առայժմ ձեռնպահ կմնամ նրան հրապարակային դիմելու քայլից»:

Աղբյուրը` Աշոտ Ղուլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր