ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.71, EUR 410.74, RUB 4.03, GBP 472.35
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+26 °C
«Պարզվում է՝ մեզ պատկանող շենքը վաճառվել է այլ մարդու». Ֆիրդուսի բնակիչ
14:42, 27.05.2023 | mamul.am
2868 | 0

«Սա այն շենքն է, որը պետք է կառուցվեր 33-րդ թաղամասի բնակիչների համար»,- ցույց տալով կառուցապատվող բնակելի շենքը, ասացին ֆիրդուս թաղամասի բնակիչները: «Մենք բոլոր պայմանագրերն ունենք, որ 2008 թվականից մեր սեփականության վկայականները տվել ենք իրենց: Երկար տարիներ կասեցվել էր այս շենքի շինարարությունը: Հիմա սկսել են կառուցապատումը, բայց պարզվում է, որ այն վաճառվել է լրիվ այլ մարդու»,-ասաց բնակիչը, ում խոսքով՝ նոր սեփականատերն ասում է, որ ինքը ոչ մի պարտավորություն չունի՝ «գնացեք «Սիթի Սենթրի» հետ ձեր հարցերը լուծեք»»:

«Զգուշացնում ենք նոր սեփականատիրոջը, եթե ինքը շենքը ձեռք է բերրել 2019-2020թթ., մենք պայմանագրերը կնքել ենք 2008-10 թթ-ին»,- նշում են ցուցարարները: Նրանց խոսքով՝ պետությունը սպասարկում է մի քանի ֆիրմայի շահերը՝ անտեսելով թաղամասի բնակիչների օրինական պահանջներն ու շահերը:

«Պարզվում է՝ մեզ պատկանող շենքը վաճառվել է այլ մարդու». Ֆիրդուսի բնակիչ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր