ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մենք ենք աճեցրել մեզ հոշոտող ճիվաղին». Արա Հարությունյան
18:00, 27.05.2023 | mamul.am
4556 | 0

Ամերիկահայ գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկահայ գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա զարգացած աշխարհի առավել հզոր երկրների ժողովրդավարական շղարշի ետևում օլիգարխիան է: Վստահությամբ կարելի է ասել, որ դրանք օլիգարխական երկրներ են:
Նույն ԱՄՆ-ն մի քանի հարյուր ընտանիքի ձեռքին է, նախագահն էլ, չնայած ընտրվում է իբր ընտրություններով, բայց կառավարում է այդ մեծահարուստների ցուցամատով: Ավելին, որոշ դեպքերում մի կատարյալ հիվանդը կարող է գերհզոր երկրի ապագայի հետ խաղալ:
Օրինակ, ամերիկյան գերագույն դատարանի որոշումների մեջ ահռելի դեր ունի սևամորթ դատավորի սպիտակամորթ կինը, որի ցուցումով է շարժվում ամուսինը: Կինն էլ իրենով խփնված հիվանդի մեկն է:
Ոչ մի բան անել հնարավոր չէ, դատավորը ընտրված է ցմահ, սահմանադրությունն էլ հարգվում է ժողովրդի կողմից: Իսկ այն, որ էդ կնոջ քմահաճույքով է սահմանադրությունն աշխատում, արդեն վարագույրի ետևի խնդիր է, որն անհնար է լուծել եղած դրվածքների սահմաններում:
Ասածս այն է, որ իրատեսական է պետք լինել հնարավորի ու անհնարինի հարցում: Մենք ենք աճեցրել մեզ հոշոտող ճիվաղին: Հիմա այնպիսի թույլ վիճակում ենք, որ էդ վիշապին քյասար ոչնչացնելն անիրական է, պետք է շրջանցման ձևերը գտնել:
***
էսօր եկեղեցում էի՝ գնացել էի Ավագ Ուրբաթի Good Friday ժամերգությանը։ Դե ես ավետարանը կարդացած չկամ ու տեղյակ չէի Քրիստոսի խաչման մանրամասներին։ Մասնավորապես, Պոնտացի Պիղատոսի ու Քրիստոսի և ապա Պիղատոսի ու հրեաների բազմակի բանակցություններին, որի արդյունքում, չնայած Պիղատոսը որևէ հանցանք չի տեսնում, հրեաների պահանջով ստիպված հրամայում է խաչել Քրիստոսին։ Փաստացի հրեաները զաստավիտով խաչել են տվել, որովհետև Քրիստոսն իրեն թագավոր է ինքնահռչակած եղել։ Ու մյուս կարևորն այն է, որ հրեաները պահանջել են ազատել գող Բարաբասին, բայց խաչել Քրիստոսին։
Չգիտեի նաև, որ լյարդի վերքը մահը ստուգիչ սրի հարված է եղել։ Չգիտեի նաև, որ մինչև խաչից իջեցնելը, դատապարտվածների ոտքերը ջարդել են, որ հանկարծ չփախնեն։ /Քրիստոսը ակնհայտորեն մահացած է եղել, դրա համար ոտքերը չեն ջարդել/։
Իմ համար հայտնություն էր, որ ավետարանի մեջ է գրված, թե ովքեր են էդ մարդիկ։ Բայց և, մինչև հիմա քրիստոնյաները հրեաների խաթեր պատրաստ են աշխարհը կործանելու։
Նաև հասկացա Բոսխի հանճարեղ նկարը, որի մեջ այս ամենը ֆանտաստիկ հանճարեղությամբ ներկայացված է։
***
2013 օգտակար լոզունգներ -քաղաքացիականին
-Հայրենակից, եթե քո տականք բարեկամին հանդուրժում ես, ապա ես առավել կհանդուրժեմ:
-Տականք բարեկամ ունես ու դրա հարցը ինքդ չես լուծում, ցվրվի մեր կողքից:
-Դոդլֆիկանոցի հիմքը քո իսկ տականք բարեկամն է:
-Տականք բարեկամդ տականքություն արեց, դու էլ ես մեղսակիցը:
-Տականք բարեկամիդ դու սիլլի, ես էլ դոդլֆիկին կսելլեմ:
- Սիլել չես կարող տականքիդ, քացով տուր, քացով չես կարող- ռագատկով աչքը հանի, ռագատկա էլ չունես- թուք հո ունե՞ս:
- Տականք բարեկամիդ պատժիր ու սիբիր գնալ էլ պետք չի լինի
-Կամ սիլլում ես քո տականքին, կամ ինքը քեզ սիբիր է քշում:
մնացածը դուք կավելացնեք:
***
Ռուսին սիրում եք, ռուսի ղեկավարությանը չեք սիրում; գերմանացուն սիրում եք, ֆաշիստներին չեք սիրում, հային սիրում եք, հայ իշխանավորին չեք սիրում:
Մի փոքր թվաբանական տրամաբանություն:
- Ընդունված ճշմարտություն է, որ ամեն ազգ արժանի է իր իշխանություններին, այսինքն, ինքը հանդուրծում է նրանց, այսինքն ինքը ոչ միայն հանդուրժում է, այլև մասնակցում է դրանց կերտմանը,
Այսինքն, երբ կերտելիս իր հարևան ԱՏ-ն կեղծում է ընտրությունները, ինքն այդ պահին խողովակ, կամ փալաս է ձևանում:
Այսինքն, ինքն է մեղավոր, ինքն է պատասխանատու, որ իր մեջի տականքն իրեն ֆուկ է անում ու կերտում իր ուզած իշխանությունը, որն էլ սկսում է հոշոտել հեմց իրեն:
Հիմա բոլոր «այսինքն» բառերի արանքում մաթեմատիկակական համարժեքության նշան դրեք ու կտեսենք, որ սաշիկը, ախպերականն ու մնացած բոլորը, ներառյալ լիսկան, գալուստը, սահմանադրականի քաքիկը, էսօր Վարդանին դատող ճիվաղն ու բոլոր-բոլորը՝ մեր կերտած հրեշներն են: Ասածս էն է, որ հերիք է դեմոկրատ, անմեղ, հրեշտակ ու խողովակ ձևանանք՝ սաշիկը հենց մենք ենք:
***
Երևի ժամանակն է հաշվի նստել լրատվական-հանրային պրիմիտիվիզմ, բառադիզմ- պոպուլիզմի ֆակտորների հետ, որոնք մեծապես ձևավորում են ժամանակից հային:
Դրանք են՝
1- բամբասանքային լրատվությունը,
2- ոչ մասնագիտական, մանկամիտ ու մակերեսային մեկնաբանությունը, որը երբևէ հարցերի խորքին չի հասնում,
3- դրսից ֆինասավորվող ու կառավարվող քաղաքական վերլուծաբանությունը, որը միտված է ապակողմնորոշելու մարդկանց իրական արժեքայինից ու քաղաքական ռեալ մեթոդաբանություններից:
4- կուսակցական դոգմատիկ ճոռոմաբանությունը,
5- թշնամու կերպարի /թուրք, ռուս/ բորբոքմամբ մեր ներքին հարցերի նենգափոխումը,
6- դեմոկրատականի պրիմիտիվացումը ու նենգափոխումը
7- պրիմիտիվ արևմտամետությունը:
8- քաղաքական ու քաղաքացիական ասպարեզ մտած ինքնախփնված նարցիսների գովաբանումը:
Լիքը այլ այլանդակություններ էլ կան, բայց էսքանը բավարար է, որ երբևէ նարկոտիկ քնից չարթնանանք:
***
Երկար ժամանակ է /մոտ 19 տարի/ բզբզում եմ, որ մենք որպես անելիք տեսնենք մերձակա սրիկա բարեկամների դեմ դուրս գալը, նրանց սաստելն ու դրանով համակարգային փոփոխությունների հասնելը:
Հաշվարկս այն էր, որ ոնց անցած 20 տարիներին չենք կարողացել զրահավորված, միլիարդատեր ու զորքերով պաշտպանված իշխանավորներին հասնել, և հիմա էլ չենք կարողանալու, որովհետև խիզախություն չունենք նույնիսկ մեր բարեկամ, բայց նրանց հենարանին մի թթու խոսք ասել:
Չաշխատեց՝ արդյունքը զերո է: Դրա համար մի քանի օր է, անցել եմ ավելի պարզ խնդրի՝ հայ մտավոռականություն քննարկելուն: /հնչյունաբանությունը լուսահոգի Ռաֆայել Ղազարյանի/
Որովհետև, եթե մտավոռականն ընդունակ չէ մեթոդական հարցերն իրարից զատելու, հնարավորն ու անհնարը հասկանալու, ապա ինքն է էս ամեն ինչի արմատը:
Ախպերականն ընդամենը աշխուժակներ են՝ հասկացող, շուստրի աշխուժակներ: Բայց հայ մտավոռականությունը տապոռ է, տգետ, դանդալոշ, ինքնասիրահարված ու քարացած մի նախամարդ, որն իր քթածակից այն կողմ ոչ տեսնում է, ոչ զգում ու ոչ էլ վեջն է:
Այ էս մտավոռականին եմ ես տեսնում որպես հայ ողբի պատճառն ու պատասխանատուն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր