ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Պատկան մարմինները պետք է անհապաղ տան բացատրություն». Արման Աբովյան
19:48, 27.05.2023 | mamul.am
4396 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածվում է մի տեսանյութ, որի համաձայն Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ այրվում են ինչ որ լուսանկարներ և փաստաթղթեր։
Ես չեմ ուզում եզրակացություններ անել, թե ինչ են այրում Ծիծեռնակաբերդի տարածքում։
Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչները պետք է արձագանքեն այս տեսնայութում պատկերված իրավիճակին։
Հաշվի առնելով հասարակության մեջ տիրող խիստ լարված և բացասական իրավիճակը կապված այսպես կոչված «թուրք֊հայկական» հարաբերությունների իբր բարելավման ներքո, կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է անհապաղ տան բացատրություն, թե ի՞նչ է տեղի ունենում այս տեսանյութում»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր