ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամբողջ բեռը վնասված հասցրել են տեղ». Արմեն Հայրապետյան
13:42, 28.05.2023 | mamul.am
8159 | 2

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Փնթի վերաբերմունք սեփական գործին
Ռոստովից պատվեր ունեինք, փնտրեցինք բեռնափոխադրողներ, զանգով խոսեցինք ու ընտրեցինք Inter Tour ընկերությունը, որը կգ-ի համար առաջարկել էր 1000֏, տարածքային էլ հարմար էր։
Բեռը մոտեցրեցի, տեղում արդեն պարզվեց, որ ոչ թե 1000, այլ 2000֏ կարժենա, կանգնեցինք 1500֏-ի վրա։
Ասել էին, որ բեռնում են մեքենան, բայց պարզվեց, որ մի 5 օրից նոր շարժվելու է։
Ասել էին, որ հասնելու է 7-8 օրից, հասավ շաաատ ավելի ուշ։
Բայց գլխավորը։ Այսքան բանից հետո տեսեք, թե ինչպես է հասել բեռը։ Մյուս վիդեոները չեմ հրապարակում...
Արկղերը ինքնագլուխ վերցրել իրար են կապել, խնդրանք, որ վրան ապրանք չդնեն, քանի որ ապրանքների տուփերը կվնասվեն, չեն արել, ամբողջ բեռը վնասված հասցրել են տեղ։
Ու սա միակ ընկերությունը չէ։ Այլ ընկերությունների հետ էլ ենք աշխատել, մեծ մասը նման փնթի վերաբերմունք ունի իր գործին։
Ինչ անել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր