ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.21, EUR 423.85, RUB 4.07, GBP 488.97
+13 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+15 °C
«Հայաստանի առաջին հանրապետությունն ընկավ, քանի որ այն ժամանակվա փրկիչները կրկին ընկել էին Արևմուտքի «խելքին»». Վահան Բաբայան
00:12, 29.05.2023 | mamul.am
2210 | 1

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի առաջին հանրապետությունն ընկավ, քանի որ այն ժամանակվա փրկիչները կրկին ընկել էին Արևմուտքի «խելքին»:
Այն ժամանակվա կառավարիչները Հայաստանը վերջում թողեցին բախտի քմահաճույքին և «ցվրվեցին» արևմտյան տարբեր մայրաքաղաքներ:
Փաստ է, եթե ճիշտ գիտակցեին պահի լրջությունը և շուտ միանային բոլշևիկներին, ստիպված չէին լինի սպասելու Սարգիս Կասյանի կարմիր 11-րդ բանակին, այլ կպահպանեին շատ տարածքներ և այսօր մեզ ժառանգություն կհասներ այլ երկիր:
Երբ ասում էին, որ Անգլիան և Ֆրանսիան մեզ կփրկեն ու հետո ուզում էին, որ բոլշևիկները իրենց օգնեն:
Հիմա որ ոմանք մեծ-մեծ ճառեր են ասում, թող ավելի լավ է բացեն ու կարդան պատմությունը: Առաջին հանրապետության դասերը իրոք դեռ քաղած չեն»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր