ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Անկախ նրանից՝ Թուրքիայում ով կլինի ղեկավար, Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները չեն փոխվելու». Վարուժան Գեղամյան
16:24, 28.05.2023 | mamul.am
1783 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է:

Այն, ինչ կարևոր է մեզ համար հիշել. անկախ նրանից, թե Թուրքիայում ով կլինի ղեկավար, Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները չեն փոխվելու:

Սա ապացուցելու է գալիս այս հոլովակը, որտեղ թուրքական ընդդիմության առաջնորդը խոսում է թուրք-ադրբեջանական եղբայրության, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման և տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճի կարևորության մասին:

Մեզ համար ոչ թե պետք է կարևոր լինի` ով է Թուրքիայի առաջնորդը, այլ` ով է Հայաստանի առաջնորդը և արդյոք նա ներկայացնո՞ւմ է հայկական շահը:

Քանի դեռ Հայաստանը գործոն է տարածաշրջանում, իսկ անկախությունը ձևական ատրիբուտ չէ, Թուրքիան մեզ դիտարկելու է որպես թշնամի: Իսկ թշնամու դեմ պայքարում են ողջ գործիքակազմով, ոչ թե գնում խաղաղության` միակողմանի պայմաններով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր