ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
«Շատ ժամանակ չունենք». Իշխան Սաղաթելյան
16:36, 28.05.2023 | mamul.am
3830 | 3

Հանրապետության տոնի առթիվ ՀՅԴ-ն միջոցառում է կազմակերպել Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ «Տեր ենք մեր հայրենիքին» կարգախոսով: Քիչ առաջ ելութ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, ու ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվել է այս իշխանությունների կողմից, որով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, մեր ժողովուրդը դա չի՛ ընդունելու»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ ժամանակ չունենք: «ՀՅԴ-ն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը՝ մեր ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու պայքարը՝ ներքին ու արտաքին թշնամուն դուրս վռնդելով երկրից»,- նշեց Սաղաթելյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր