ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Որն է լինելու ռուսական բանակի հաջորդ թիրախն Ուկրաինան ջախջախելուց հետո, ըստ ամերիկացի գնդապետի
18:42, 28.05.2023 | mamul.am
8193 | 1

Ռուսական բանակը կազատի Օդեսան և Խարկովը Ուկրաինայի առաջխաղացող ուժերի վերջնական պարտությունից հետո, իր բլոգում հայտնել է Փենթագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։
«Ռուսներն սպասում են ուկրաինացիների կողմից էներգիայի հերթական ալիքին, ևս մեկ զանգվածային հարձակման, որը նրանք կզրոյացնեն: Հետո, կարծում եմ, նրանք կգնան Օդեսա և Խարկով և կվերցնեն այս քաղաքները», - կանխատեսել է սպան:

Ավելի վաղ Մաքգրեգորը Բախմուտի համար մղվող ճակատամարտն անվանել էր պատմության ամենամեծ թակարդը, որում Ռուսաստանի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը թաղեց Ուկրաինայի զինված ուժերը։ Նրա խոսքով, քաղաքի համար մարտերում զոհվել է առնվազն 50 հազար ուկրաինացի զինվոր, շատերը վիրավորվել են։ Նա ճակատամարտի նման արդյունքն աղետ է անվանել Կիևի հրամանատարության համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր