ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.45, EUR 433.09, RUB 4.17, GBP 498.54
+15 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+14 °C
Տեսախցիկներն ամրագրել են՝ ինչպես է Էրդողանը զայրացած բղավում ընտրատեղամասում
19:18, 28.05.2023 | mamul.am
12475 | 0

Տեսախցիկներն ամրագրել են՝ ինչպես է Էրդողանը զայրացած բղավում ընտրատեղամասում: Տեսանյութը հրապարակել է Halktv հեռուստաալիքը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ ուղեկցությամբ ժամանել Ստամբուլի դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամաս։

Այնտեղ նրան բարձրաձայն կանչել է անհայտ անձն, ով կադրում չի երևում։ Էրդողանը դժգոհ նայել է նրա ուղղությամբ և կարգադրում վերականգնել կարգը։ Թուրքական հեռուստաալիքներից մեկի համաձայն, Էրդողանի ուղղությամբ բղավել են. «Ես տասը տարի փորձում եմ նայել քեզ վրա»:

Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Էրդողանի մրցակիցը ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր