ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 393.40, EUR 417.40, RUB 4.02, GBP 482.58
+13 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
23:00, 28.05.2023 | mamul.am
6202 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի երկրորդ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Պուտինի շնորհավորանքը հրապարակված է Կրեմլի կայքում։

Ըստ Պուտինի՝ ընտրություններում հաղթանակն Էրդողանի անձնուրաց աշխատանքի արդյունքն էր, որը վկայում է այն մասին, որ թուրք ժողովուրդն աջակցում է երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ու անկախ արտաքին քաղաքականություն վարելու՝ նրա ջանքերին։
«Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության գործում»,- ասված է Պուտինի ուղերձում։

Պուտինն իր թուրք գործընկերոջը նախագահի պաշտոնում նոր հաջողություններ է մաղթել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր