ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
«Սարդարապատի հուշահամալիրի զանգաշտարակի վեց զանգերը ձուլված են Ֆրանսիայում». Չարխչյան
23:54, 28.05.2023 | mamul.am
2489 | 0

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Սարդարապատի հուշահամալիրի մասին իմանանք նաև հետևյալը.
Զանգաշտարակի վեց զանգերը ձուլված են Ֆրանսիայում:
Մեղեդին մշակել է անվանի երաժշտագետ Ռոբերտ Աթայանը:
Հուշապատի վրա գրված է. «Հավերժ փառք Սարդարապատյան ճակատամարտի հերոսներին»: Հուշահամալիրի բացման նախորդ օրը Իսրայելյանը ստուգում է, թե արդյո՞ք ավարտված են բոլոր աշխատանքները և հայտնաբերում, որ վերը նշված գիրը արված չէ: Անմիջապես կանչում է 4 քարտաշ վարպետի և կավճով, առանց նախնական չափումների ու գծագրերի գրում է որմնագիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր