ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Առավոտյան 6 զինծառայող է կորել». Վոլոդյա Հովհաննիսյան
13:24, 29.05.2023 | mamul.am
10646 | 2

«Մայիսի 26-ին ադրբեջանցիների հետախուզական դիվերսիոն խումը ՀՀ ինքնիշխան տարածքից 2 զինծառայողի է գողացել ու տարել: Նրանց նկատմամբ քրգործ է հարուցել՝ տեռորիզմի ու Ադրբեջան թափանցելու հոդվածներով: Ավելին ասեմ, առավոտյան ժամը յոթին ինձ զանգահարել են ու հայտնել, որ մայիսի 29-ին Հանդ գյուղի շրջանից կորել է 6 զինծառայող. ինչպես ՊՆ-ն է սիրում ասել՝ կապը կտրվել է: Բնակիչները տեսել են՝ ադրբեջանական հետախուզական երկու խումբ մեր տարածքից գնում է դեպի Ադրբեջանի տարածք, դրանից անմիջապես հետո 6 զինծառայողները չկան»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն մայիսի 27-ին հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
«Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»,- հայտնել էր ՀՀ ՊՆ-ը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք:

Վոլոդյա Հովհաննիսյանի հայտնած՝ 6 զինծառայողների կորելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

«Առավոտյան ինձ հայտնել են, որ 6 զինծառայող է կորել». Վոլոդյա Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր