ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունները դեռևս որևէ գործողություն չեն իրականացրել». Արման Մելիքյան
01:12, 30.05.2023 | mamul.am
1741 | 0

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի գրառումը. «Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների կողմից դեռևս առարկայական, նպատակային որևէ գործողություն չի իրականացվել: Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը ակտիվ քարոզչական, քաղաքական գործունեություն ծավալեց «արևմտյան Ադրբեջանի» (իմա՝ Հայաստանի Հանրապետության) տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում իրականացնելու պահանջով: Ապրիլի 29-ին Երևանում, հայ փախստականների շահերի պաշտպանությունն իրականացնող ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվեց Համաժաղով, որի կազմկոմիտեն հատուկ Հռչակագրով դիմեց միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին: Հռչակագրում ՀՀ վարչապետին հասցեագրված կոնկրետ առաջարկներ էին ներկայացված, որոնք անմիջապես էլ նրա կողմից ճանաչվել էին իրավաչափ: Դրանից հետո «արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պաշտոնական Բաքվի բարձրացրած աղմուկը փոխվեց կատարյալ լռության: Մտահոգիչ է սակայն, որ պաշտոնական Երևանը ևս տեղից չի շարժվում: Ժամանակ եք կորցնում, պարոնայք: Այս հարցով անհրաժեշտ է առանց հապաղելու և լրջորեն զբաղվել: Դա նաև արցախահայության նկատմամբ էթնիկ զտումը կանխելու ազդեցիկ իրավաքաղաքական միջոց կլինի»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր