ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մենք սովորելու շատ բան ունենք, այլապես երկակի ստանդարտները կկործանեն մեզ ու մեր երկիրը». Դ. Բաբայան
20:42, 29.05.2023 | mamul.am
2203 | 0

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը. «Երկակի ստանդարտները աշխարհաքաղաքականության առանցքային բաղադրիչներից են, և բոլոր երկրները կիրառում են դրանք՝ միաժամանակ հայտարարելով, որ նման մոտեցումն անընդունելի է: Բայց երկակի չափանիշները՝ իրենց բացասական դրսևորմամբ կիրառվում են այն երկրների ու ժողովուրդների նկատմամբ, որոնք ընդունում են դրանք։ Իսկ նրանց նկատմամբ, ովքեր սկզբունքայնության պատճառով չեն ընդունում նման մոտեցումը, կիրառվում են հատուկ չափանիշներ։ Դա հենց այն է, ինչին մենք պետք է ձգտենք։ Դրա վառ օրինակներն են՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք լինելով իրենց սկզբունքներին խիստ հավատարիմ, ստիպում են նրանց նկատմամբ հատուկ չափանիշներ դրսևորել իրենց համար բարենպաստ համատեքստում։ Վերջին օրինակը՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովն էր Մոսկվայում։ Մենք սովորելու շատ բան ունենք, այլապես երկակի ստանդարտները կկործանեն մեզ ու մեր երկիրը»:

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր